Ցմահ բանտարկության դատապարտված Ռ.Սաֆարովը ստացավ եւս 8 ամիս պայմանական

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Պեշտի Կենտրոնական շրջանային դատարանում դատավոր Տոտ Տենդեշունի նախագահությամբ կայացել է բանտապահների հայցով դատավարությունը ընդդեմ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի: Ինչպես հաղորդել են Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատանը, դատավարությանը մասնակցել են նաեւ դեսպանատան աշխատակիցները: Այն բանից հետո, երբ դատարանը լսել է երկու վկաների ցուցմունքները, պետական մեղադրողը իր կեսժամյա ելույթում հայտարարել է, որ Ռ.Սաֆարովը մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Ըստ Հունգարիայի ՔՕ, Սաֆարովը դատապարտվել է 8 ամսվա պայմանական ազատազրկման, հաղորդում է ԱՊԱ-ն: Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը դատապարտված է ցմահ բանտարկության Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---