Թուրք-ֆրանսիական սկանդալը մեծանում է

PanARMENIAN.Net - Ֆրանսիային պաշտոնապես չեն հրավիրի Թուրքիայում կազմակերպվող ռազմական ցուցահանդեսին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գոնուլը: Նրա խոսքերով, Թուրքիայի կառավարության այդ քայլը պայմանավորված է նրանով, որ ֆրանսիական խորհրդարանը 1915 թվականի Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենք է ընդունել:



Մինչ այդ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը չեղյալ էր հայտարարել ֆրանսիական երաժշտական խմբի հրավերը թուրք բանաստեղծ եւ միստիկ Մեվլան Ռումիին նվիրված արարողությանը մասնակցելու համար, հայտնում է The New Anatolian-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---