Հայաստանը Թբիլիսիի կինոֆորումին կներկայացնի «1915-2015» ծրագրի 4 ֆիլմ 5 նոյեմբերի 2015 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 4-8-ն անցկացվող Թբիլիսիի բաց ֆորումին (ТОFF) Հայաստանը կներկայացնի «1915-2015» ծրագիրը` 4 ֆիլմով։ Ծրագրում ներառված են Սերժ Ավեդիքյանի «Շների կղզին», Արա Երնջակյանի «Խավարում» և Էրիկ Նազարյանի «Բոլիս» ժապավենները։ Ծրագրի հիմնական ֆիլմը հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմն է։ Կինոֆորումին կներկայացվի Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և այլ երկրների ռեժիսորների ավելի քան 30 ֆիլմ, Sputnik Գրուզիային հղումով հայտնում է Sputnik Արմենիան: Ֆորումը կմեկնարկի ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիա» (Ֆրանսիա, Գերմանիա) վերջին ժապավենով: Կինոփառատոնի ծրագիրը ներառում է «Վրացական կինոհամայնապատկեր» բաժինը, վավերագրական ֆիլմերի ծրագիր, ինչպես նաև «Ուկրաինան` ֆոկուսի մեջ» ֆիլմով «Ազգային ռետրոսպեկտիվան»։ Միջոցառման ընթացքում կկազմակերպվեն նաև քննարկումներ, ինտերակտիվ հանդիպումներ և վարպետության դասեր ուսանողների համար։ Թբիլիսիի բաց կինոֆորումի կազմակերպիչներն են միջմշակութային երկխոսության և արվեստի միջազգային հիմնադրամը (Վրաստան) և «Կինոպրոցես» պրոդյուսերական կենտրոնը (Ռուսաստան)։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |