$300 մլն-ի վարկ ԿԶԵՀ-ից՝ ՀՀ տնտեսության զարգացմանը![]() 5 նոյեմբերի 2015 - 13:28 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրով ՀՀ կառավարությունը $300 միլիոնի չափով բյուջետային աջակցության վարկ կստանա: Այս համաձայնագրին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոյեմբերի 5-ի նիստում: Վարկը տրամադրվելու է երեք մասնաբաժնով (յուրաքանչյուրը` $100 մլն): Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ: Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումը: Ծրագրում նախատեսված տնտեսական, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցառումների փաթեթն ուղղված է հիմնական կարճաժամկետ և միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաև տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը: Միջոցառումներն ուղղված են ինչպես ՀՀ տնտեսության առանձին տարրերի կայունացմանը (էներգետիկ, շինարարական, բյուջետային հատվածներ), այնպես էլ՝ ներքին և արտաքին տնտեսական կապերի ընդհանուր, երկարաժամկետ և կառուցվածքային ամրապնդմանը: Ծրագրի գլխավոր ուղղություններն են. 1. էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացում, 2. պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, 3. բիզնեսի վարման պայմանների բարելավում: Եվրասիական տնտեսական ընկերակցության՝ 8,513 մլրդ դոլարիԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009-ի հունիսի 9–ին` վեց երկրի կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԶԵԱԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ 2014-ինԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամիխորհուրդը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը $150 միլիոնի ներդրումային վարկ տրամադրելու մասին՝ «Հյուսիս – Հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |