Օբաման չի բացառել, որ А321-ը Եգիպտոսում կործանվել է ռումբի պայթյունից 6 նոյեմբերի 2015 - 13:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառել, որ Եգիպտոսում վթարի ենթարկված ռուսական А321-ի կործանման պատճառը կարող էր պայթուցիկ սարքը լինել: «Կարծում եմ, որ կա հավանականություն, որ աղետի պատճառը ռումբն է եղել»,-ասել է ԱՄՆ նախագահը, հայտնում է Bloomberg-ը: Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտնել էր, որ ԱՄՆ-ն դեռ սեփական եզրահանգում չի արել վթարի պատճառների վերաբերյալ, սակայն չի բացառում ահաբեկչության հավանականությունը: Ըստ նրա, ԱՄՆ-ն ողբերգության պատճառների մասին հայտարարություն անելուց առաջ մտադիր է սեփական հետաքննությունն անցկացնել և հետախուզությունը «ճշգրիտ կպարզի, թե ինչ է կատարվել»: «Չեմ կարծում, որ մենք արդեն գիտենք»,-հավելել է նախագահը: Ավելի վաղ նման հայտարարություն էր արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Ամերիկյան և բրիտանական հետազությունների համատեղ գործողության արդյունքում հնարավոր է եղել ֆիքսել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից կործանված ռուսական օդանավում ռումբի տեղադրման մասին հաղորդագրությունը: Ինչպես հայտնում է Times-ը, դա հնարավոր է դարձել արբանյակային համակարգերի շնորհիվ: Նոյեմբերի 4-ին անցկացված հատուկ գործողության արդյունքում ֆիքսվել է էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակումը Սիրիայում և Սինայում ԻՊ գրոհայինների միջև: «Հաղորդագրությունների տոնը և բովանդակությունը հիմք են տվել վերլուծաբաններին ենթադրել, որ ռումբը ինքնաթիռ է անցկացրել ուղևորներից մեկը կամ ցամաքային ծառայությունների աշխատակիցը»,-գրել է պարբերականը: Մինչդեռ Մեծ Բրիտանիայից փորձագետներ են ժամանել Եգիպտոս, որոնք անվտանգության համակարգի տեսչություն են ացնկացնում տեղի օդանավակայանում, նրանք դեռ խորհրդակցում են 7 հազար բրիտանացի զբոսաշրջիկ Շարմ էլ Շեյխից տարհանելու շուրջ: Ըստ ՌԻԱ Նովոստիի զրուցակցի, բրիտանական կողմը կոշտ պահանջներ է ներկայացրել` զբոսաշրջիկները կմեկնեն առանց ուղեբեռի: Ուղևորների բոլոր անձնական իրերը կտեղափոխվեն առանձին չվերթով: Մինչդեռ թռիչքները դադարեցնելու Լոնդոնի որոշումը Եգիպտոսում շտապողական են համարում, քանի որ կայացվել է մինչ քննության արդյունքների հրապարակումը: Նախօրեին Եգիպտոսի քաղավիացիայի նախարար Հուսամ Քամալը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին Շարմ էլ Շեյխ չի ժամանել Մեծ Բրիտանիայից նախատեսված 17 չվերթ և ևս 2 ինքնաթիռ այլ եվրոպական երկրներից, որոնք գրանցված են Մեծ Բրիտանիայում: Հայտնի ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, որը փորձագետներից ու լրագրողներից շատերը անվանում են «ստվերային ԿՀՎ», կարծում է, որ «Կոգալիմավիայի» օդանավի կործանման ամենահավանական պատճառը պայթուցիկ սարքի պայթյունն է ինքնաթիռում: «Հաշվի առնելով այլ սցենարների քիչ հավանական լինելը, առավել հավանական է թվում, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթուցիկ սարքի առկայությունն է եղել ինքնաթիռում»,-ասվում է վերլուծության մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |