Հայաստանը պետք է սեփական գաղափարախոսությունն ունենա տարածաշրջանում իր դիրքի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է սպառնալիքի տակ դնի Ռուսաստանի հետ գործընկերական հարաբերությունները համաշխարհային երկրների եւ կառույցների հետ համագործակցության նոր հնարավորություններ փնտրելու գործընթացում: Երկուշաբթի օրը Երեւանում այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա նշել է, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, ինչը պաշտոնապես ամրագրված է բազմաթիվ երկկողմանի համաձայնագրերում եւ պայմանագրերում:



«Հանդիսանալով փոքր անկախ պետություն` Հայաստանը պետք է սեփական ծրագրերն ու գաղափարախոսությունն ունենա տարածաշրջանում իր եւ իր դաշնակիցների դիրքի վերաբերյալ»,- գտնում է նա: Ա. Աբրահամյանի խոսքերով, սխալ կլիներ արտաքին հարաբերությունները կառուցել Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հաշվին: «Հայաստանին անհրաժեշտ է համագործակցության ծրագրեր մշակել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ պետությունների եւ միջազգային կառույցների հետ»,- ընդգծել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---