Վարչական իրավախախտումների տուգանքները վճարելու ժամկետը կարող է երկարացվել 6 նոյեմբերի 2015 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 6-ին քննարկվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Մհեր Շահգելդյանը և Լևոն Դոխոլյանը։ Նախագիծը ներկայացնող Մարգարյանը նշել է, որ առաջարկվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչական իրավախախտումներ կատարելու համար նախատեսված գումարների վճարելու դեպքում նախատեսված վեց ամսվա վճարման ժամկետը փոխարինել մեկ տարով: Պատգամավորն ասել է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական իրավախախտումներ ունեցած ՀՀ քաղաքացիների մի մասը գտնվել է արտերկրում, մյուս մասը ինչ-ինչ հարգելի պատճառներով հնարավորություն չի ունեցել գործող օրենքի շրջանակում վեց ամսվա ընթացքում իրականացնել տուգանքների վճարումներ, հետևաբար, սույն նախագծի նպատակն է հնարավորություն տալ վերը նշված քաղաքացիներին առանց տույժ տուգանքների վճարել վարչական իրավախախտում կատարելու համար տուգանքը և ազատվել չվճարված գումարների համար նախատեսված լրացուցիչ տուգանքներից, գրում է Tert.am-ը: Այսպիսով՝ նախատեսվում է արտոնյալ վեց ամիս ժամկետը երկարացնել ևս վեց ամսով, միևնույն ժամանակ նշված ժամկետում վճարումը կատարող քաղաքացիներին ազատել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ այստեղ մի քանի խնդիր կանախատեսվում է լայնածավալ նախագիծ ներկայացնել և ի թիվս այլ հարցերի այսպես կոչված համաներման նախաձեռնությունը ևս կարգավորել: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվել է, թե արդյոք անդրադառնալու են անցումային դրույթներին: «Միայն ժամկետի երկարաձգումը բան չի տալիս»,- ասել է նա: Հարցին դրական պատասխան տվել նախարարը: Հովհաննիսյանը նաև պարզաբանել է, որ նախատեսում են երկու փուլով առաջ գնալ: «Առաջին փուլն արագ արձագանքելն է: երկրորդ փուլով էլ նախատեսվում է վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարել. որը վերամշակվել է և վերջնագծին են հասել»: Այսպիսով՝ նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև մեկ տարի: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ անձինք) միջև ծագած հարաբերությունները։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |