Չինաստանի և Թայվանի ղեկավարները պատմական հանդիպում են ունեցել Սինգապուրում

Չինաստանի և Թայվանի ղեկավարները պատմական հանդիպում են ունեցել Սինգապուրում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Սինգապուրում տեղի է ունեցել Չինաստանի և Թայվանի առաջնորդների պատմական հանդիպումը: Այն Պեկինի և Թայբեյի միջև նման բարձր մակարդակի առաջին հանդիպումն է 1949 թ. պատերազմի ավարտից հետո: Հանդիպումն անցել է «Շանգրի Լա» հյուրանոցում, առանձնազրույցից առաջ Սի Ձինպինը և Մա Ինցզյուն իրար ձեռք են սեղմել և ժտացել են միմյանց, նշում է արևմտյան մամուլը:

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը հայտարարել է, որ Չինաստանն ու Թայվանը ունեն բավարար իմաստություն և խնդիրները լուծելու կարողություն: «Թայվանի նեղուցի երկու ափերին ապրող չինացիները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները»,-ասել է Ձինպինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սի Ձինպինն առաջարկել է Թայվանին մասնակցել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) աշխատանքին:

Պաշտոնական հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և կղզի նահանգի միջև խզվել են 1949-ին, երբ Չինաստանի կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը Չան Կայշիի ղեկավարությամբ տեղափոխվեցին Թայվան: Գործարար և ոչ պաշտոնական հարաբերությունները Թայվանի և մայրցամաքային Չինաստանի միջև վերսկսվել են 1980-ականների վերջում: 1990-ականներից կողմերը սկսեցին շփվել ոչ կառավարական կազմակերպությունների` Թայվանի նեղուցից այն կողմ հարաբերությունների զարգացման Ասոցիացիայի և Թայբեյի Նեղուցի վրայով փոխանակումների հիմնադրամի միջոցով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---