Թուրքիայում ըննդիմադիր 26 լրագրողի ու սյունակագրի դեմ քրգործ է հարուցվել

Թուրքիայում ըննդիմադիր 26 լրագրողի ու սյունակագրի դեմ  քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող 26 լրագրողի ու սյունակագրի դեմ քրգործ է հարուցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունում հետաքննություն է սկսվել:

Ըստ Imctv.com.tr լրատվամիջոցի` վերջինների դեմ հարուցված գործը «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» կասկածանքով է: Գործի հարուցման համար հիմք է հանդիսացել լրագրողների` տարբեր ժամանակներում հրապարակված հոդվածները, գրում է Ermenihaber.am-ը:

Վերոնշյալ 26 անձանց թվում են Özgür Gündem թերթի գլխավոր խմբագիրներ Էրեն Քեսքինը և Հուսեյն Այքոլը, Demokratik Ulus թերթի խմբագիրներ սյունակագիրները:

Լրագրողները նոյեմբերի 6-ին ներկայանալու են Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատ` ցուցմունք տալու նպատակով:

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրւթյուններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50%-ը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել:

Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---