Հակառակորդը կրակել է Բաղանիսում վնասված բեռնատարը սահմանագոտուց հանել փորձող մեքենայի վրա![]() 7 նոյեմբերի 2015 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ի երեկոյան փորձ է կատարվել սահմանագոտուց հանել նոյեմբերի 5-ին Տավուշի Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհով ընթացող, ադրբեջանական գնդակոծությունից վնասված բեռնատար մեքենան: Ադրբեջանական զինուժը կրակ է բացել «ԿՐԱԶ» մակնիշի բեռնատարի վրա, որի միջոցով փորձ է կատարվել քարշելով սահմանագոտուց դուրս բերել վնասված բեռնատարը: Ներկայումս Բաղանիս-Ոսկեպար հիմնական ավտոճանապարհը փակ է, երթևեկությունը կատարվում է շրջանցիկ, լեռնային ավտոճանապարհով, գրում է Aravot.am-ը: Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից ինքնությունը չպարզված անձանց կողմից տարբեր տրամաչափի մարտական զենքերից կրակոցներ են արձակվել Բաղանիս-Ոսկեպար սահմանամերձ միջպետական ավտոճանապարհով ընթացող, ՌԴ քաղաքացու կողմից վարվող «DAF XF 95» մակնիշի K169СР15rus համարանիշի բեռնատար ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է նշված ավտոմեքենայի շարժիչը: Դեպքի կապակցությամբ ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Ելդզարովը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է տվել: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի, հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |