Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի պատանեկան ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Հայկ Մարտիրոսյանը՝ շախմատի պատանեկան ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հունաստանի Հալկիդիկի թերակղզում գտնվող Պորտո Կարաս ծովափնյա քաղաքում ավարտվել է շապմատի աշխարհի 8-18 տարեկան պատանների և աղջիկների առաջնությունը:

Հայաստանը ներկայացնող մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր և բաժանելով 2-4 տեղերը լրացուցիչ ցուցանիշներով արժանացել բրոնզե մեդալի, հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Հայկ Մարտիրոսյանն Եվրոպայի պատանեկան առաջնությունների կրկնակի չեմպիոն է:

2014-ին 13-ամյա Մարտիրոսյանը Եվրոպայի ուժեղագույն շախմատիստների հետ պայքարում լրացրել էր գրոսմայստերի նորմա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---