Սուդանի ավիավթարում զոհված հայերի դիերը կտեղափոխվեն ՀՀ

Սուդանի ավիավթարում զոհված հայերի դիերը կտեղափոխվեն ՀՀ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ հյուպատոսը Ջուբայում հանդիպել է Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռը սպասարկող ավիաընկերության ղեկավարության հետ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ամբողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, գործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ և ՌԴ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ և կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայաստան: Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։

Ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից մեկնելուց որոշ ժամանակ անց: Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մ հեռավորության վրա: 2 մարդ ողջ է մնացել, որոնցից մեկը երեխա է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---