ՀԷՑ-ը կարող է տուգանվել 5 մլն դրամով. ՀԾԿՀ-ն կքննարկի հարցը 9 նոյեմբերի 2015 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը մտադիր է առաջիկա նիստում՝ նոյեմբերի 11-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին տուգանել 5-ական մլն դրամով: Ռուսաստանի քաղաքացիներ Աշոտ Հակոբյանին և Աննա Գաբրիելյանին պատկանող «ՍԻՐԱՐՓԻ» փոքր հիդրոէլեկտրակայանը 2012-2015 թվականների ընթացքում պարբերաբար գերազանցվել է ՀԾԿՀ-ի կողմից սահմանված դրվածքային հզորությունը, իսկ որոշ դեպքերում այն գերազանցվել է մի քանի տասնյակ անգամ: ՀԾԿՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ու պարզել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հաշվարկային կենտրոն» և ՀԷԿ-ը շահագործող «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» ընկերությունների միջև ստորագրվել է եռակողմ ակտ՝ վերահաշվառված էլեկտրական էներգիայի վերաբերյալ, որի համաձայն` վերահաշվարկման ենթակա էլեկտրաէներգիայի քանակությունը կազմել է 3 մլն 810 հազար 188 կՎտժ: ՀԾԿՀ իրականացրած վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգում գրանցված կայանի դրվածքային հզորության մի քանի տասնյակ անգամ գերազանցումը առևտրային հաշվառքի սարքի սխալ ցուցմունքի արդյունք է և չի համապատասխանել կայանում փաստացի արտադրված էլեկտրական էներգիայի քանակությանը, ինչի հետևանքով վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ եռակողմ ակտում էլեկտրական էներգիայի քանակության մեծությունները սխալ են գրացվել, իսկ սարքերի համար պատասխանատու են ՀԷՑ-ը և «Հաշվարկային կենտրոնը»: ՀԾԿՀ-ն նոյեմբերի 11-ին նաև որոշում է ընդունելու «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» ընկերությանը՝ կայանի առևտրային հաշվառքի սարքի սխալանքի արդյունքում հավելագրված էլեկտրաէներգիայի քանակության համար վճարված գումարը վերադարձնել ու դա հավաստող համապատասխան փաստաթուղթը մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը ներկայացնել հանձնաժողով: 2015-ի հուլիսինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 11 տարբեր որոշումով 60 մլն դրամի տուգանք է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար: 2015-ի ապրիլին ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ը տուգանվել էր 20 մլն դրամի չափով: Պատճառն այն էր, որ ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել իր հատուկ հաշիվներին, այլ ինչ-որ ուրիշ բանկային հաշիվների է ուղարկել: 2015-ի հունվարին ՀԷՑ-ը տուգանվել է 10 մլն դրամով: 2014-ի հուլիսին ՀԾԿՀ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել է 15 մլն դրամով, ապրիլին՝ 5 մլն. դրամով, 2014-ի մայիսին ՀԵՑ-ին 20 մլն. դրամով տուգանել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |