ԻՊ-ն Սիրիայում տասնյակ ասորի քրիստոնյաների է ազատ արձակել 9 նոյեմբերի 2015 - 11:32 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայի հյուսիս-արևելքում ազատ է արձակել 37 տարեց ասորի քրիստոնյաների: Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը հայտնել է, որ գերիները ազատ են արձակվել արաբական ցեղերի միջնորդության արդյունքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ասորական մարդու իրավունքների ցանցի տվյալներով, գերիների մեծ մասը վերադարձել է Թել Թամեր քաղաք: Ենթադրվում է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է գերի պահել ևս 120 ասորիների: Մինչդեռ, հայտնի է դարձել նաև, որ Հալեպի «Հայ Ալ Սապիլ» շրջանը ռմբակոծվել է, որի հետևանքով զոհվել է չորս հոգի՝ նույն ընտանիքի անդամներ, հայտնում է Panorama.am-ը «Արևելքի» վրա հղումով: «Հայ Ալ Սապիլը» հայկական թաղամաս չէ, սակայն չի բացառվում, որ շրջանում ևս հայեր են ապրում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հալեպն արտաքին աշխարհին կապող Խանասերի ճանապարի բացման հետևանքով քաղաքում իրավիճակը նկատելիորեն բարելավվել է: Հայկական շրջանները վերջին օրերին չեն հրթիռակոծվել, իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Ծայրամասերում սակայն թեժ բախումները շարունակվում են: Հալեպի հայկական շրջաններում էլեկտրականության և ջրի խնդիրը դեռ մնում է: Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրեցին Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից: Նոյեմբերին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Ինչպես 2015-ի հոկտեմբերի սկզբին հայտնել է ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունն, աշխարհում փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանվածների քանակը գերազանցել է 60 միլիոնը և շարունակում է աճել:,/i> Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |