Առաջին անգամ Մոսկվայում՝ հայկական նորաձևության օր![]() 9 նոյեմբերի 2015 - 11:44 AMT PanARMENIAN.Net - 2015-ի նոյեմբերի 27-ին Մոսկվայի Lookin Rooms համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձևության օր: Միջոցառման խորագիրն է armFASHIONday: Միջոցառման կազմակերպիչները ՌԴ-ում բնակվող հաղորդավարուհի Նաիրա Նիազյանն ու ընկերներն են՝ Անյան, Լիանան, Ցողինեն, Աղասին և այլք: Հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հայազգի 7 մոդելավորողի հագուստների հավաքածուները, գրում է Tert.am-ը: Մասնակցում են ինչպես ռուսաստանյան նորաձևության լայն շրջանակներին հայտնի մոդելավորողներ՝ Նարինե Արուշանյանը՝ NARNY, Անի Մանուկյանը՝ Ani Manoukian, այնպես էլ սկսնակ, բայց տաղանդավոր հայուհիներ՝ Արաքսյա Վիտա՝ Araksia Vita, Արմինա Գոմցյան`A.Գreeg, Ռեգինա Ակոպովա` Regina Akopova, Աննա Մուրադյան` Amurstyle: Հայաստանից մոսկովյան նորաձևության տոնին կմասնակցի դիզայներ Արտյոմ Սյունեցին՝ Artem Syuneci: Երեկոյի երկրորդ հատվածում համերգային ծրագիր է` էստրադային հայտնի կատարողների մասնակցությամբ: Նարինե Արուշանյանը հայ դիզայներ է: 2006-ից ապրում և ստեղծագործում է Մոսկվայում: Հանդիասնում է բազմաթիվ մրցույթների հախթող, ռուսական և համաշխարհային դիզայնի ասպարեզում: Ստեղծում է զգեստներ prêt-a-porter de luxe դասի համար NARNY brand-ի անունով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |