Փոխնախարար. Մինչև 2026-ն էներգիայի արտադրության մոտ 30%–ը կարող է ապահովվել էներգախնայողության շնորհիվ

Փոխնախարար. Մինչև 2026-ն   էներգիայի արտադրության մոտ 30%–ը կարող է ապահովվել էներգախնայողության շնորհիվ

PanARMENIAN.Net - 2016-ի պետական բյուջեով էներգետիկայի ոլորտում նախատեսվում է նախաձեռնել՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման լուծման հարցը: Այս մասին Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը:

«Հայաստանն ունի զգալի ռեսուրսներ՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և էներգախնայողության հետ կապված, մեր ծրագրով մինչ 2026-ն երկրի էներգետիկ գեներացիայի մոտ 30%-ը կարող ենք ապահովել էներգախնայողության շնորհիվ»,- նշել է փոխնախարարը, գրում է Tert.am-ը:

Շահվերդյանն ասել է, որ նախարարության աշխատակազմի պահպանության ծախսերը պետական բյուջեի ծրագրով կազմում են 861,4 միլիոն դրամ, որը 2014-ի համեմատ չի փոխվել:

Փոխնախարարը հայտնել է, որ հաջորդ ուղղության՝ ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայությունների համար կնախատեսվի 35,2 միլիոն դրամ, որից 28 միլիոն դրամը միայն աշխատավարձն է:

Փոխնախարարն անդրադարձել է նաև միջազգային վարկային ու դրամաշնորհային ծրագրերին։

«Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվում է արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստական դրամաշնորհային ծրագիր՝ 339,5 միլիոն դրամ», - ասել է նա:

Փոխնախարարի փոխանցմամբ՝ մյուս ծրագրով նախատեսվում է Հաղթանակ ենթակայանի, Չարենցավան-3 և Վանաձոր-1 ենթակայանների կառուցումը:

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենքն ընդունվել է 2004-ին: Նպատակը էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`

- ՀՀ տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը.

- ՀՀ տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.

- էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը.

- շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---