Ա.Յունուսով. Բաքուն պետք է ակնկալի, որ ԱՄՆ-ն ճնշում կգործադրի ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - «Չգիտեմ, կստանա արդյոք Հայաստանը ԱՄՆ մշտական առեւտրային գործընկերոջ կարգավիճակ թե ոչ: Նման որոշման կայացման հարցում, որպես կանոն, բազմաթիվ գործոններ են առկա: Այդ թվում նաեւ` աշխարհաքաղաքական: Սակայն մի բան պարզ է` Հայաստանի համար այժմ համեմատաբար լավ ժամանակներ են եկել: Հավանաբար, ԱՄՆ տնտեսական օգնությունը Հայաստանին էլ ավելի կաճի»,-հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի բախումնաբանության դեպարտամենտի տնօրեն Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, սակայն, ղարաբաղյան հարցում առանձնակի փոփոխություններ չեն լինի, քանի որ պետք չէ ակնկալել ինչ-որ կտրուկ շարժումներ, ուղղված հակամարտության կարգավորմանը Հայաստանում կամ Ադրբեջանում այս կամ այն ընտրությունների ընթացքում:



«Սակայն ԱՄՆ-ն նյարդայնորեն կարձագանքի Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին: Այստեղ պետք է ճնշում ակնկալել Ադրբեջանի հանդեպ: Ամերիկացիները կգործեն հետեւյալ սկզբունքով. չի կարելի լուծել ղարաբաղյան հակամարտությունն այժմ, ուստի հարկավոր է թույլ չտալ պատերազմի վերսկսում»,-նշել է Արիֆ Յունուսովը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---