Լյուքսեմբուրգում վախենում են ԵՄ փլուզումից, իսկ Բրիտանիային չեն բավարարի Միության «կոսմետիկ» փոփոխությունները 9 նոյեմբերի 2015 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը վախենում է Եվրամիության փլուզումից և սահմանային վերահսկողության վերականգնումից Եվրոպայի երկրների միջև միգրացիոն ճգնաժամի ֆոնին: «Եվրամիությունը կարող է փլուզվել: Դա կարող է շատ արագ տեղի ունենալ, եթե դրսից և ներսից համերաշխության փոխարեն պառակտում տիրի»,-ասել է Ասելբորնը DPA գործակալությանը: Ըստ նրա, սպառնալիք կա նաև Շենգենի գոտու համար, որին անդամակցում է 26 երկիր: «Հնարավոր է, մենք ընդամենը մի քանի ամսվա ժամանակ ունենք»,-հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Frontex եվրոպական սահմանային գործակալությունը հայտնել է, որ 2015-ի առաջին 9 ամսում Եվրամիություն է ժամանել մոտ 710 հազար ներգաղթյալ: Եվրահանձնաժողովն իր հերթին հայտարարել է, որ տիրող միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհայինից հետո: Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին չի հաջողվի «շեղել» փոփոխություններով ԵՄ-ում, հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը: «Խոսքը հիմնարար փոփոխությունների մասին է Եվրամիությունում»,-ասել է նա` հավելելով, որ բրիտանացիներից «չի հաջողվի կոսմետիկ փոփոխություններով «պրծնել»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հասցեագրված նամակում թվարկելու է երկրի պահանջները ԵՄ-ին: BBC-ի հաղորդագրության համաձայն, Մեծ Բրիտանիան դեմ է Եվրոպայի ժողովրդների «էլ ավելի սերտ միությանը», պահանջում է փոխել նոր անդամների ընդունման մեխանիզմը, կասեցնելու համար չափազանց ակտիվ միգրացիան, սահմանափակել Բրյուսելի հսկողությունը ձեռնարկությունների հանդեպ, ավելացնել ազգային կառավարությունների լիազորությունները ԵՄ որոշումներին դիմակայելու հարցում և պայմաններ ստեղծել սահմանափակելու համար եվրոյի գոտու ազդեցությունը շուկաների վրա, որոնք նրա կազմում չեն: Դևիդ Քեմերոնը խոստացել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության շուրջ, ինչպես նաև բանակցել Եվրամիության մյուս առաջնորդների հետ կազմակերպության բարեփոխման մասին: Ինքը Քեմերոնը կողմ է անդամությանը, սակայն այդպիսով ենթադրում է հասնել Եվրամիության բարեփոխումներին, որոնք Լոնդոնն անհրաժեշտ է համարում, առաջին հերթին, Մեծ Բրիտանիային կորցված իշխանական լիազորությունները վերադարձնելու հարցում: Այդ դեպքում, ըստ նրա, բրիտանացիներն ուրախ կլինեն մնալ ԵՄ կազմում: Եթե վարչապետի պահանջը մերժվի, ապա նա ևս կսատարի ԵՄ-ից դուրս գալուն: Ֆինլանդիայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Ստուբն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարող գոյատևել, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա վերջինիս կազմից Ինչպես ակնկալվում է, եվրոպական երկրների առաջնորդների և ԵՄ առաջնորդների միջև պաշտոնական բանակցությունները կսկսվեն Տուսկին նամակ ուղարկելուց մեկ շաբաթ անց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |