Սպորտային մեկնաբան. Ձմռանը Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը կհեռանան «Սպարտակից»![]() 9 նոյեմբերի 2015 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը, հավանաբար, չեն շարունակի խաղալ ռուսաստանյան «Սպարտակի» կազմում: Նման հայտարարություն է արել «Մատչ ՏՎ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը` անդրադառնալով ձմեռային տրանսֆերտային «պատուհանին»: «Ձմռանը «Սպարտակի» կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում: Հավանաբար, թիմից կհեռանան Կիլիլ Կոմբարովը, Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը և Սերդար Տասկին: Այն հավանականությունը, որ «Սպարտակը» լրջորեն կթարմացնի կազմը, 3-4 դիրքով, գրեթե 100-տոկոսանոց է»,-ասել Առուստամյանը Eurosport.ru-ի փոխանցմամբ: Transfermarkt-ի տվյալները վկայում են, որ վերոնշյալ 4 ֆուտբոլիստի համար «Սպարտակը« կարող է մոտ 19 մլն եվրո ստանալ: 2014-ին Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը կազմում էր մոտ $7,9 մլն: Մոսկովյան ակումբի հետ 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը սպառվում է 2019-ի ամռանը: 2015-ի սեպտեմբերին ճանաչված գործակալ Ռոման Օրեշչուկը հայտնել էր, որ Մովսիսյանը ձմռանը կարող է փոխել թիմը: Նրա խոսքով՝հայ հարձակվողի տեղափոխության շուրջ հետաքրքրված է անգլիական ակումբ: Օզբիլիսը տեղափոխվել է «Սպարտակ» 2013-ին Կրասնոդարի «Կուբանից»: 2015-ի օգոտոսին հայտնի դարձավ, որ հայազգի 25-ամյա ֆուտբոլիստը, ով «գնահատվում է» €3.5 միլիոն, մերժել է թուրքական «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբի հրավերը: Թուրքական ակումբի ղեկավարությունը տրանսֆերի պաշտոնական առաջարկ է արել Օզբիլիսին: Ասվում էր, որ նրան պայմանագիր է առաջարկվել մինչև 2018 թ.: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ «Սպարտակը» մի քանի առաջարկ ունի Օզբիլիսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, և որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Սպարտակից» ընթացիկ «տրանսֆերային պատուհանի» ժամանակ: Հաղորդվում էր, որ իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ու նրա մեկ տարվա վարձակալության համար առաջարկել է €500.000, սակայն մոսկովյան ակումբը պահանջել էր € 1 մլն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |