Բաքու. Ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը ուժեղ չեն ճոճի ղարաբաղյան նավակը

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյն հարցում ամեն ինչ անփոփոխ է մնում: Ճնշումն Ադրբեջանի հանդեպ կարող է ուժեղանալ, սակայն հազիվ թե հաջողվի ստիպել նրան ընդունել հայանպաստ որոշում: Հազիվ թե դրան գնան ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում»,-հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի բախումնաբանության դեպարտամենտի տնօրեն Արիֆ Յունուսովը: «Ոչ թե դրդված Հայաստանի հադեպ սիրուց կան առանձնակի զգացմունքներից Ադրբեջանի հանդեպ: ԱՄՆ-ն եւ Ռուսաստանն իրենց շահերն ունեն տարածաշրջանում եւ, ելնելով հենց այդ շահերից, այդ երկրները որոշում են իրենց վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության հանդեպ: Ռուսաստանում հասկանում են, որ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կհանգեցնի նրա հետագա դուրս մղմանը տարածաշրջանից եւ ԱՄՆ դիրքերի հետագա ուժեղացմանը»,-նշել է Ա.Յունուսովը: Նրա խոսքերով, դրանով են բացատրվում նաեւ Ռուսաստանի գործողությունները աբխազական եւ հարավ-օսական հակամարտություններում, որոնք դիտվում են որպես Վրաստանի, ավելի լայն իմաստով, Վրաստանի ետեւում կանգնած ԱՄՆ-ի հանդեպ ճնշում գործադրելու միջոց: «Այդ պատճառով Ռուսաստանը կստեղծի ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ցանկության իմիտացիա, սակայն իրականում կգործի այլ ուղղությամբ: Իսկ ԱՄՆ-ն մտավախություն ունի, թե եթե ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար ընկալվի ադրբեջանցիների կողմից, դա կհանգեցնի հակաամերիկյան տրամադրությունների էական աճի եւ, որպես հետեւանք, Ռուսաստանի կամ ծայրահեղական իսլամիստական ուժերի դիրքերի ամրապնդմանը: Ուստի եւ իրականում նավակը ոչ ոք ուժգին չի ճոճի»,-ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---