ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան է ժամանել առանց Մեթյու Բրայզայի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան չի ժամանել տարածաշրջան Ռուսաստանից եւ Ֆրանսիայից համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բերնար Ֆասյեի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում, Մեթյու Բրայզայի բացակայությունը բացատրվում է ամերիկացի դիվանագետի աշխատանքային խիտ ժամանակացույցով: Նշենք, որ Երեւանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջնորդները կհանդիպեն արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որից հետո կմեկնեն Բաքու:
 Ուշագրավ
---