ԻԻՀ նախարար. Ցանկանում ենք ՀՀ-ի միջոցով կապվել ԵՏՄ-ի հետ![]() 9 նոյեմբերի 2015 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Իրանը ցանկանում է Հայաստանի միջոցով կապ հաստատել ԵԱՏՄ անդամ երկրներին: Այս մասին հայտարարել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին: Իրանի կառավարության անդամը նոյեմբերի 9-ին Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով հայ-իրանական երկկողմ տնտեսական հարաբերություններին, մասնավորապես ասել է. «Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), մենք ցանկություն ունենք այդ առիթն օգտագործել և մեր ապրանքներն արտահանել Ռուսաստան և կառույցի այլ անդամ երկրներ», իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը հղումով գրում է Panorama.am-ը: Նոյեմբերի 9-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած պատվիրակության, ինչպես նաև 65 հայ գործարարի մասնակցությամբ անցկացվում է Իրան-Հայաստան գործարար համաժողովը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |