ՀԱՖՆ-ն համերգ կտա Լեհաստանում և Գերմանիայում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին![]() 10 նոյեմբերի 2015 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, սկսում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում վերջին հյուրախաղային համերգների շարքը: Առաջին համերգը կկայանա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նոյեմբերի 29-ին, այնուհետև նվագախումբը համերգով հանդես կգա Գերմանիայում՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին: Որպես մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը և դաշնակահարուհի Սոֆիա Պաչինին (Գերմանիա), գրում է Panorama.am-ը: Լեհ և գերմանացի ունկնդրին կներկայացվի Խաչատրյանի ջութակի կոնցերտը, Չայկովսկու թիվ 1 և 6 սիմֆոնիաները, Շոպենի դաշնամուրի թիվ 1 կոնցերտը և Ռիմսկի-Կորսակովի «Իսպանական կապրիչի» ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը Երևանում կներկայացվի նոյեմբերի 26-ին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |