ԱՄՆ դատարանը հաստատել է միգրանտների օրինականացմանն ուղղված Օբամայի միջոցների կիրառման արգելքը![]() 10 նոյեմբերի 2015 - 12:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Նոր Օրլեանի վերաքննիչ դատարանը հաստատել է ապօրինի ներգաղթյալների մասնակի օրինականացմանն ուղղված ԱՄՆ վարչակազմի առաջարկած միջոցների համար սահմանված արգելքը, հայտնել է Politico-ն: ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը, որին պատականում է նաև ԱՄՆ նախագահը, պայքարում է ապօրինի ներգաղթյալների աստիճանական օրինականացման համար, այն պայմանով, որ նրանք կենթարկվեն օրենքներին, կվճարեն հարկերն, անգլերեն կսովորեն և ԱՄՆ քաղաքացիության համար տեղ կզբաղեցնեն ցանկացողների հերթի «վերջում»: Հանրապետականների մեծ մասը դեմ է ապօրինի ներգաղթյալների օրինականացմանը Դատավորները կասեցրել են նախագահի առաջարկների իրագործումը: Հրամանագրերի իրագործումը պետք է սկսվեր մայիսին, սակայն արգելափակվեց Տեխասի դատարանի կողմից, քանի որ վարչակազմի գործողությունները վիճարկեցին 50 նահանգներից 26-ը, իսկ Նոր Օրլեանի վերաքննիչ դատարանը սատարեց Տեխասի դատարանի վճռին: Այնուամենայնիվ, այս որոշումը վերջնական չէ, գործը կարող է վերանայվել ԱՄՆ Գերագույն դատարանում: Եթե Գերագուն դատարանը որոշում կայացնի հօգուտ վարչակազմի, Օբամայի հրամանագրերը կարող են ուժի մեջ մտնել 2016-ի ամռանը: Այդպես նախագահին կհաջողվի կատարել իր նախընտրական խոստումներից մեկը և սկսել ապօրինի ներգաղթյալների օրինականացումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օբամայի հրամանագրերը նախատեսում են մի քանի միլիոն ապօրինի ներգաղթյալների օրինականացում` օրինակ, նրանց, ում մոտ տարիների ընթացքում երեխաներ են ծնվել ԱՄՆ-ում, որոնք ըստ օրենքի ԱՄՆ քաղաքացիներ են: Նախագահը գնաց այդ միջոցներին, երբ չկարողացավ հասնել Կոնգրեսի կողմից ներգաղթի բարեփոխման: ԱՄՆ-ում մոտ 12 մլն բնակիչ կա, որոնք չունեն ոչ քաղաքացիություն, ոչ բնակվելու իրավունք: Հարյուր հազարավոր մարդիկ ամեն տարի արտաքսվում են ԱՄՆ-ից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |