Սիրիահայ պատմաբան. Մոտ 1000 քեսաբահայ վերադարձել է տուն![]() 10 նոյեմբերի 2015 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Քեսաբի հայ բնակչության 40%-ը վերադարձել են` մոտ հազար հոգի: Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողներին հայտնել է սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանը՝ նկատելով, որ նրանց մեջ քիչ են երիտասարդները: «Քեսաբում վերջին ժամանակաշրջանում բնակչությունն ավելացել է Հալեպից եկած հայերի շնորհիվ, քանի որ այսօր Քեսաբում համեմատաբար վիճակը կայուն է», - նշել է Յազճյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նա տեղեկացրել է, որ մինչ այժմ Սիրիայում զոհվել է 50 խաղաղ հայ քաղաքացի, ազգությամբ հայ 10 զինվոր սպանվել են բանակում, ևս 50 հայ քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Անդրադառնալով Հալեպին, պատմաբանը նշել է, որ 45-50 հազարանոց հայկական գաղութից այնտեղ այժմ մնացել է կեսը, 15-17 հազար սիրիահայ վերադարձել են Հայաստան, նույնքան էլ՝ Բեյրութ. «Սիրիայի հայ բնակչության մի մասն էլ տեղափոխվել է երկրի հյուսիս-արևելք՝ քրդաբնակ շրջաններ, որտեղ նրանց բավական լավ են վերաբերում»: Յազճյանը նշել է, որ նրանցից մի զգալի մասն էլ ընդհանրապես չի ծրագրում վերադառնալ ծննդավայր, քանի որ Սիրիայում կորցրել է ամեն ինչ, սակայն քիչ չեն նաև այն սիրիահայերը, ովքեր սպասում են վիզաների՝ հեռանալու Հայաստանից և հանգրվանելու օտար երկրներում: 2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |