ԶԼՄ-ներ. Թուրքիայում քուրդ զինյալներ են ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով![]() 10 նոյեմբերի 2015 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անվտանգության ուժերը Իզմիր գավառում ձերբակալել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 3 գրոհայինի, որոնք խոշոր ահաբեկչական գործողություն էին նախապատրաստում: Այս մասին հայտնել է Hurriyet-ը` իրավապահ մարմիններում աղբյուրի վրա հղումով: Ըստ ոստիկանության վարկածի, քուրդ զինյալները, որոնք հսկողության տակ էին հուլիսից, մտադիր էին ահաբեկչական գործողություն իրականացնել նոյեմբերի 10-ին, երբ Թուրքիան նշում է հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցը: Ենթադրյալ ահաբեկիչներին ձերբակալել են, երբ նրանք գնում էին անտառային գոտի պայթուցիկ սարքը հավաքելու: Այնտեղ թաքստոցում ոստիկանները հայտնաբերել են 17,5 կգ պլաստիկ պայթուցիկ նյութ և 10 նռնակ: Ձերբակալվածները ցուցմունք են տալիս: Ասվում է, որ նրանցից մեկը բազմիցս է մեկնել Դիարբեքիրի գավառ, որտեղ հրահանգներ է ստացել ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հաքքյարի գավառի հարավ-արևելքում`Յուքսեկովի շրջանում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները գնդակոծել են զինվորական պարեկախումբը: Զոհվել է մեկ զինծառայող, վիրավորվել` մեկ ոստիկան, հայտնել է Anadolu գործակալությունը: Վիրավոր ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց: Պատահարից անմիջապես հետո ուժայինները գրոհայինների չեզոքացման գործողություն են սկսել: ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում: Իրավիճակի սրումից ի վեր թուրքական բանակն ու ոստիկանությունը 150-ից ավելի զոհ ու մի քանի հարյուր վիրավոր է տվել: ՔԱԿ կորուստների մասին հավաստի տվյալներ չկան` քրդերը հայտնում են տասնյակ սպանված մարտիկների և խաղաղ բնակիչների մասին, թուրքական պաշտոնական աղբյուրները` ՔԱԿ ավելի քան 2000 անդամի մահվան մասին: Անկարան մտահոգված է քրդերի տարածքային նվաճումներով Սիրիայում, քանի որ ակնկալվում է, որ դա կարող է ուժեղացնել անջատողական տրամադրությունները թուրքաբնակ քրդերի շրջանում: Քրդական ինքնավարության ղեկավարներն իրենց հերթին մեղադրում են Անկարային Սիրիայում իսլամիստ ծայրահեղականներին աջակցելու մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |