Արդյո՞ք «ՎիմպելԿոմը» մտադիր է Հայաստան ներմուծել Beeline ապրանքանիշը

PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմ»/ «Բիլայն» ԲԲԸ-ն ուսումնասիրում է իրեն պատկանող «ԱրմենՏել» հայկական հետահաղորդակցության ընկերության ֆիքսված կապի բիզնեսի հարցում հետագա քայլերը: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «ՎիմպելԿոմ»-ի փոխնախագահ Նիկոլայ Պրյանիշնիկովը: Նրա խոսքերով, «ԱրմենՏելի» բջջային կապի հատվածում «ՎիմպելԿոմ»-ը որքան հնարավոր է արագ պատսրատվում է վերափոխում կատարել` ներմուծելով իր ապրանքանիշ հանդիսաող Beeline-ը: Ինչ վերաբերում է «ԱրմենՏելի» ֆիքսված կապին, ապա, ամենայն հավանականությամբ, այստեղ կպահպանվի գոյություն ունեցող ապրանքանիշը, քանի որ, ըստ Պրյանիշնիկովի, դա «ազգային բրենդ է»: Միեւնույն ժամանակ, «ՎիմպելԿոմը» դեռ որոշում չի ընդունել` վաճառել «ԱրմենՏելի» ֆիքսված բիզնսեը, թե զարգացնել այն սեփական ուժերով: Ներկա դրությամբ այս հարցը քննարկվում է: Խոսելով «ՎիմպելԿոմի» համար այլ ԱՊՀ երկրների առավել առաջնային կապի շուկաներից, Ն. Պրյանիշնիկովը տվել է Ադրբեջանի, Մոլդավիայի եւ Վրաստանի անունները, հայտնում է ՊՐԱՅՄ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---