Airbus. Կործանված A321-ը տեխնիկական անսարքություն չուներ![]() 10 նոյեմբերի 2015 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում վթարի ենթարկված «Կոգալիմավիայի» A321 ինքնաթիռը տեխնիկական անսարքություն չուներ և չէր կարող աղետի պատճառ դառնալ, հայտարարել է Airbus-ի ԶԼՄ-ների հետ կապերի գծով փոխնախագահ Ստեֆան Շաֆրաթը Dubai Airshow-2015 միջազգային ավիասալոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այսօրվա դրությամբ հասկանում ենք, որ ինքնաթիռը տեխնիկապես սարքին է եղել, նշանակում է աղետի պատճառն ինքնաթիռը չէ, սակայն, անշուշտ, հարկավոր է սպասել հետաքննության ավարտին«»,-ասել է Շաֆրաթը: Եգիպտոսում աղետի ենթարկված ռուսական А321-ի ինքնագրիչների վերծանմամբ զբաղվող քննիչները հայտնել են, որ գրանցվել է պայթյուն, որը կապված չի եղել շարժիչի խափանման հետ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի կործանման պահին, ինչը կարող է վկայել վառելիքի բակում պայթյունի կամ ռումբի պայթյունի մասին Նա հավելել է, որ Airbus-ը դեռ տեղեկություններ չունի, թե որտեղ է հավաքվելու կործանված ինքնաթիռի կոնստրուկցիան: Ըստ ընկերության ներկայացուցչի, այդ մասին որոշումն ընդունելու են ՌԴ և Եգիպտոսի իշխանությունները: «Մենք բաց ենք համագործակցության համար, փորձագետներ ունենք Տուլուզում և Համբորգում, բայց որոշումը մենք չենք կայացնում»,-ասել է նա: Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |