Համերգ Վիեննայում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին![]() 10 նոյեմբերի 2015 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգը, որն աշխարհի մի շարք քաղաքներում կայացած եզրափակիչ համերգներից մեկն էր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Համերգը կազմակերպվել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության, Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից` «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ համատեղ: Համերգը տեղի է ունեցել Վիեննայի Մյուզիկֆերայն համերգասրահի գլխավոր դահլիճում` Գրոսսեր Զալում: Համերգին հնչել են Կոմիտասի, Բաբաջանյանի, Բրամսի, Ռախմանինովի, Բիզեի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Կատարումներով հանդես են եել ավստրիաբնակ դաշնակահար Նարե Աղրամանյանը և ջութակահար Էմանուել Ճգնավորյանը, հանրահռչակ թավջութակահար Միշա Մայսկին և իր ընտանեկան տրիոն, ինչպես նաև Լիանա Հարությունյանը, Հովհաննես Այվազյանը, Վարդուհի Խաչատրյանը և Բարսեղ Թումանյանը, որոնք Սալցբուրգի Camerata նվագախմբի և Bachchor երգչախմբի ուղեկցությամբ կատարել են Մոցարտի Ռեքվիեմը: Այն խմբավարում էր անվանի հայ երաժիշտ Ջորջ Փեհլիվանյանը: Համերգին ներկա էին Ավստրիայում և միջազգային կառույցներում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, Ավստրիայի խորհրդարանի անդամներ, գործադիր և օրենսդիր իշխանական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիահայ համայնքի անդամներ: Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունը 2015-ի ապրիլի 22-ին մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Հայտարարությունը սահմանում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը ցեղասպանություն էր, կոչ է անում ժամանակակից Թուրքիային առերեսվել պատմությանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավստրիան ընդունում է իր պատասխանատվությունը` Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության և Ավստրո-Հունգարիայի դաշնակցության առումով: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |