2014-ին Մոսկվայի մետրոյում վթարի համար դատարանը 4 աշխատակցի մեղավոր է ճանաչել![]() 10 նոյեմբերի 2015 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Դատարանը մեղավոր է ճանաչել 2014-ի ամռանը Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի առնչությամբ հարուցված քրեական գործով անցնող 4 անձի: Մեղադրյալների աթոռին են հայտնվել մետրոպոլիտենի աշխատակիցները` ավագ ճանապարհային վարպետ Վալերի Բաշկատովը, ուղիների նորոգման ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Տրոֆիմովը, ճանապարհային վարպետի օգնական Յուրի Գորդովը և «Սպեցտեխռեկոնստրուկցիա» ընկերության փոխնախագահ Անատոլի Կրուգլովը: Նրանց մեղադրանք էր ներկայացվել ՌԴ ՔՕ 263 հոդվածի 3 մասով` «Երթևեկության անվտանգության կանոնների և մետրոպոլիտենի շահագործման խախտում, որի հետևանքով 2 և ավելի անձ է զոհվել»: Պատժաչափն ու պատժի տեսակը դատարանը կվորոշի եզրափակիչ մասում: «Դատավորը կարող է չհասցնել հրապարակել դատավճիռը»,-ասել է դատարանի մամուլի քարտուղարը: Առաջիկայում կավարտվի վթարի փաստով հարուցված 2-րդ քրեական գործի հետաքննությունը, հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, հայտնում է Lenta.ru-ն: 2015-ի հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում «Սլավյանսկի բուլվար» և «Պարկ Պոբեդի» կայարանների միջև ընկած հատվածում վթարի արդյունքում գնացքի 3 վագոն դուրս եկավ ռելսերից: Վթարի հետևանքովմահացել է 24, բժշկական օգնության դիմել` առնվազն 161, հոսպիտալացվել` 130 մարդ: Զոհերի թվում էր նաև 20-ամյա Մերի Քոչարյանը, նա ՌԴ քաղաքացի էր: Photo. EPA ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |