1.500.000 դրամ՝ Տուլայում վթարից զոհվածների ընտանիքներին, 700.000՝ վիրավորներին![]() 10 նոյեմբերի 2015 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կառավարության նախագծի` Ռուսաստանի Տուլայի մարզում Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 մլն 500-հազարական դրամ: Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորին կհատկացվի 700-հազարական դրամ: Ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին կտրամադրվի 500-հազարական դրամ: Որոշման նախագիծը նոյեմբերի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության նիստում ներկայացրել է նախարար Գագիկ Բեգլարյանը: Որոշման նախագիծը Կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկա նիստին: Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվայից Երևան ուղևորվով ավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 48 ուղևոր: Բոլոր զոհերն ու վիրավորները ՀՀ քաղաքացիներ են: ՃՏՊ պատճառները դեռ պարզվում են: Հիմնական վարկածներից մեկը տեխնիկական անսարքությունն է, դիտարկվում է նաև մարդկային գործոնի վարկածը: Հայտնի է, որ 44-ամյա վարորդը 2015-ի ամռանը վարչական պատասխանատվության է ենթարկվել անսարք ավտոբուս վարելու համար: Հայաստանի Հանրապետության 44-ամյա քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրգործ ՌԴ Քրեական օրենսգրքի 234-րդ հոդվածի (Երկու և ավելի մարդկանց մահվան հանգեցրած երթևեկության և մեքենաների շահագործման կանոնների խախտում) հոդվածով: Կարդացեք նաև՝ Մոսկվայում կրկին անսարք ավտոբուս է կանգնեցվել, որով Երևան էր մեկնելու 50 մարդ ՀՀ տրանսպորտի փոխնախարար. Ուղևորափոխադրումների ոլորտում վերահսկողությունը կուժեղացվի ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |