Հայաստանը պատրաստ է ակտիվացնել քաղաքական երկխոսությունը Սերբիայի հետ21 նոյեմբերի 2006 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Սերբիայի նորանշանակ դեսպան Լիլիանա Բաչեւիչը (նստավայրը` Աթենք), հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ Քոչարյանը հավաստել է Սերբիայի հետ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու եւ առեւտրատնտեսական կապերը զարգացնելու մեր երկրի պատրաստակամությունը: Նշելով, որ Սերբիան վերջին տարիներին բավականին ծանր փորձությունների միջով է անցել, Հայաստանի նախագահն ասել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն բավականին մեծ ընդհանրություններ թե հոգեւոր, թե մշակութային ժառանգության առումով, ինչը լավ հիմք կարող է լինել հետագա համագործակցության համար: Կողմերը կարեւորել են ավելի հաճախակի շփումները, միմյանց հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալը, ինչը թույլ կտա գտնել փոխգործակցության ընդհանուր եզրեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |