Սիրիական բանակն ապաշրջափակել է Հալեպի գավառում գտնվող ավիաբազան11 նոյեմբերի 2015 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը ճեղքել է «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից 2 տարի շարունակ պաշարված Քվեյրիս օդանավակայանի շրջափակումը, հայտնել է Reuters-ը Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով: Հայտարարվել է, որ զորքերն ամբողջությամբ ապաշրջափակել են ավիաբազան և ստիպել ահաբեկիչներին նահանջել օդանավակայանի մոտակա տարածքից: Քվեյրիս ավիաբազան գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում Հալեպի գավառում: 2 տարի այն շրջափակված էր գրոհայինների կողմից, ընդ որում ռազմակայանի ներսում գտնվող զինվորականները շարունակում էին դիամդրությունը` զենք ու զինամթերք ստանլով օդից: Մինչ պատերազմը օդանավակայանն օգտագործվել է սիրիական ՌՕՈւ ուժերի օդաչուների վարժանքների համար: Նոյեմբերի 10-ին հրթիռակոծվել է սիրիական Լաթակիան, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը: Զոհերի թիվը հասնում է 23-ի: Ըստ նախնական տվյալների, հրթիռակոծման հետևանքով ավելի քան 60 մարդ վիրավորվել է: Զոհվածներն ու վիրավորները մեծամասամբ ուսանողներ են: Նոյեմբերի 9-ին Սիրիային հավատարիմ Բաշար Ասադի ուժերը հաշվետու եղան Հալեպի գավառում հաջող նախահարձակ գործողությունների մասին: Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները հետ են գրավել կառավարական ուժերից Մհին քաղաքը Հոմս գավառում, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Նոյեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները հետ են գրավել կառավարական ուժերից Մհին քաղաքը Հոմս գավառում, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: Photo. AFP Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |