Պուտինը կարգադրել է ստորագրել ՀՀ հետ ՀՕՊ միացյալ համակարգի վերաբերյալ համաձայնագիրը11 նոյեմբերի 2015 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ստորագրել Հայաստանի հետ կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ Միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: «Ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը ՌԴ և ՀՀ միջև կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) Միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ առաջարկը»,-ասվում է փաստաթղթում: ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցել հայկական կողմի հետ և Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում նախատեսվում է ստեղծել Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ: Համաձայանգրի նախագիծն արդեն անցել է ներպետական համաձայնեցման փուլը: Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիա փոխանակում և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից, և հենց այս համակարգի կազմում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան): Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր, հայտնել էր razm.info-ն: ՌԴ կառավարությունը հոկտեմբերի 22-ի նիստում հավանություն է տվել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ միացյալ Հակաօդայինա պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկը, ներկայացնելով այն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը: Ավելի վաղ ՌԴ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտնել էր, որ Ռուսաստանն այժմ աշխատում է ՀՕՊ միացյալ համակարգերի ստեղծման վրա նաև Ղրղզստանի և Տաջիկստանի հետ: Ղազախստանի հետ նմանատաիպ համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |