1.273 ծառ է ապօրինի հատվել 2015-ին. 175 հա-ում անտառվերականգնում է արվել11 նոյեմբերի 2015 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Տարեսկզբից արդեն իսկ 1.273 ապօրինի ծառ է հատվել, նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտնել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը: Նա նշել է, որ այս թիվը համեմատելի չէ իննսունական թվականների մասսայական ապօրինի ծառահատումների հետ: Մաթևոսյանը հայտնել է, որ 50 սմ տրամագծով ապօրինի հատված ծառի դիմաց փոխհատուցումը կազմում է մոտավորապես 100.000 դրամ և բազմաթիվ քաղաքացիներ պատասխանատվության են ենթարկվել: Ապօրինի հատված ծառերի թիվը 2014-ին կազմել է 1063, իսկ 2013-ին՝ 928: «Անտառային համակարգի կայուն կառավարման տեսակետից շատ կարևոր է անտառօգտագործումը և անտառապահպանումը տարանջատել, իսկ մեզ մոտ da միացված է», - նկատել է ՊՈԱԿ-ի տնօրենը, մեջբերում է Tert.am-ը: Նա նշել է, որ սահմանամերձ որոշ համայնքների՝ գյուղապետի հետ խորհրդակցությամբ անվճար վառելափայտ է տրամադրվել: Անդրադարձավ ձմռան նախաշեմին ավանդաբար կրկնվող անտառահատման դեպքերին՝ Մաթևոսյանն ասել է. «Արդեն իսկ տասը ամսվա ընթացքում մթերած փայտանյութի ծավալը կազմում է 24 հազար խորանարդ մետր: Հիմնական փայտանյութի մթերումը կատարվում է աշնանը»: Ինչ վերաբերում է անտառվերականգնման աշխատանքներին, ապա Մաթևոսյանն ասել է, որ 2015-ին 175 հա անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել, թեև անհրաժեշտ է ավելի շատ ծառ տնկել: «Ակտիվ աշխատում են միջազգային կառույցների հետ՝ կապած վերականգնման աշխատանքների հետ: Հայաստանի համար, որքան էլ տնկենք, քիչ է»,- ասել է նա: Համաձայն 2005-ի Միջազգային անտառաբուծության տեսության՝ ՀՀ-ում միայն 1991-1996թ.թ. ընթացքում տարեկան 600.000 կուբամետր ծառ է կտրվել: 2013-ին ՀՀ անտառային հողերը կազմել են 334.3 հազ. հա, որի 86.6%-ը ծածկված է անտառներով: Իրականացված անտառ-տնտեսական աշխատանքների ծավալը կազմել է 1 492.9 մլն. դրամ, որի 97.6%-ը` տնտեսական եղանակով: 2013-ին ավելացել է անտառահատումների ծավալը՝ կազմելով 2 539.5 հա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |