Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին պետգնումների փաստաթղթերի միայն հայալեզու լինելու վերաբերյալ![]() 11 նոյեմբերի 2015 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը նոյեմբերի սկզբին նոտա է հղել Բելառուսի առևտրի նախարարությանը և Ղազախստանի ու Հայաստանի ֆինանսների նախարարություններին` բողոքելով, որ ԵՏՄ անդամ պետությունների համար չի ապահովվում պետպատվերի հասանելիությունը: Ինչպես հայտնում է «Վեդոմոստին», Հայաստանի մասով բողոքի էությունն այն է, որ Հայաստանում գնումների փաստաթղթերը ռուսերեն չեն թարգմանվում, որը Մաքսային միության պաշտոնական լեզուն է: Բելառուսի դեպքում խնդիրը կապված է աշխատանքների և ծառայությունների ծագման երկրի հաստատման հետ` միջազգային հավաստագիրն ընդունվում է միայն ապրանքների առաքիչների համար: Ղազախստանին ուղարկված նոտայում ասվում է, որ Ղազախստանը հաստատել է 245 տեսակի ապրանք, որոնք կարող են գնվել միայն ղազախ արտադրողներից։ Կա նաև ղազախստանյան հնարավոր մատակարարների բազա։ Ավելին, Ղազախստանի հետ հիմնական խնդիրն էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ընդունման բացակայությունն է: ԵՏՀ պետգնումների բաժնի պետ Վլադիմիր Սավչենկոն հայտարարել է, որ ԵՏՄ անդամները ևս բողոքներ ունեն հասցեագրված Ռուսաստանին: Չկատարված պայմանավորվածություններից մեկը պետգնումների էլեկտրոնային ձևի բացակայությունն է: Դա արված է Ղազախստանում, իսկ ՌԴ-ն էլեկտրոնային գնումների է անցնելու միայն 2016-ի հուլիսի 1-ից, եթե ընդունվի ուղղումների համապատասխան նախագիծը: Փետրվարին այն ընդունվել է Պետդումայում առաջին ընթերցմամբ: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |