Ա. Ղուլյան. ԼՂՀ-ն անպայման կմասնակցի բանակցություններին, երբ Բաքուն հասունանա դրա համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ստեփանակերտի հնարավոր մասնակցության մասին, հայտարարել է, որ երբ ադրբեջանական կողմը կհասունանա հակամարտության կարգավորման հարցում, ԼՂՀ-ն անպայման կմասնակցի բանակցություններին: «ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին չի կարող ինքնանպատակ լինել: Մենք չպետք է մասնակցենք բանակցություններին միայն նրա համար, որպեսզի հայտարարենք մեր մասնակցության մասին»,- ընդգծել է Ղուլյանը, ավելացնելով, որ ներկա դրությամբ միջազգային մակարդակով բազմաթիվ փաստաթղթեր են ընդունվել, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երեք կողմերի գոյությունը: Բանակցությունների գործընթացի ներկա ձեւաչափի ստեղծման նախաձեռնողը, իհարկե, Ադրբեջանն է: «Սակայն եթե դա աջակցի հակամարտության կարգավորմանը, ներկա ձեւաչափն ընդունելի կլինի նաեւ ԼՂՀ համար: Այնուամենայնիվ, անձամբ ես գտնում եմ, որ ԼՂՀ մասնակցությունը տվյալ գործընթացում անպայման է»,- ամփոփել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակը, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---