Հայաստանի նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագհների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ առաջիկայում Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման հետ կապված հարցեր:
 Ուշագրավ
---