Պատարագ լեհական Կլեբարկ քաղաքում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Պատարագ լեհական Կլեբարկ քաղաքում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին Լեհաստանի Կլեբարկ քաղաքի Մալթայի ինքնիշխան մարտական ուխտի հովանու ներքո գտնվող Սբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել Սբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Պատարագը մատուցվել է Արքեպիսկոպոս Էդմունդ Պիշչի կողմից, որի ընթացքում հոգևոր առաջնորդը Հայոց ցեղասպանությանը վերաբերող ծավալուն ելույթով է հանդես եկել:

Պատարագին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Վարմինսկո-Մազուրսկե վոևոդության մարշալեկ Գուստավ Մարեկ Բրժեժին, Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության փոխնախարար Պիոտր Ժուխովսկին, Լեհաստանի սենատի անդամ, Լեհաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Լեհաստանի Սեյմի պատգամավորներ, Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի ասպետներ, տեղական և մարզային իշխանությունների, Լեհաստանի Վարշավա, Էլբլոնգ, Լոդձ, Վորցլավ, Պոզնան և այլ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Արարողությունից հետո Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել արարողության բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին 100-ամյա ողբերգության հանդեպ իրենց հարգանքի և մարդկային վերաբերմունքի համար:

Նույն օրը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը և հայկական մշակութային ժառանգության թեմայով գիտական քննարկում, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Լեհահայոց մշակութային ժառանգության հիմնադրամի փոխնախագահ Արմեն Արտվիխը և Մալթայի ասպետների ասոցիացիայի ռեկտոր Հայր Հենրի Բուաշչեկը:

Օրվա խորհրդով, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Մալթայի ասպետների ասոցիացիայի կողմից թողարկվել է հատուկ նամականիշ և փոստային բացիկ, որը բաժանվել է արարողության բոլոր մասնակիցներին:

2005-ին Լեհաստանի Սեյմը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---