Հայ երիտասարդ սուսերամարտիկները կմասնակցեն Վրաստանի միջազգային մրցաշարին![]() 11 նոյեմբերի 2015 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական թիմը նոյեմբերի 12-15-ը մասնակցելու է Վրաստանում անցկացվելիք միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Հայաստանի երիտասարդական ընտրանին կներկայանա 15 մարզիկով՝ 6 աղջիկ (ճկասուսեր և խոցասուսեր), 9 տղա (ճկասուսեր և խոցասուսեր): Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի թիմերը: Հուլիսի 1-4-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվեց սուսերամարտի պատանեկան միջազգային մրցաշար, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի պատանի սուսերամարտիկները: Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում 1-ին տեղը գրավեց Հայասատնի ներկայացուցիչ Անահիտ Ալոյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Վրասատանի ներկայացուցիչ Նանուկա Լեջավան և երրերդ տեղը զբաղեցրեց նույնպես Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Բարսամյան: Տղաների ճկասուսեր զենքաձևում հաղթող ճանաչվեց Վրաստան ներկայացնող ճկասուսերակիրը , իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրեցին Հայաստանը ներկայացնող մեր մարզիկները՝ Խաչատուր Հարությունյանը և Արմեն Դալլակյանը, իսկ խոցասուսեր տղաներ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Արշակ Աբրահամյանը զբաղեցրեց 3-րդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |