ՀԾԿՀ-ն կրկին տուգանել է ՀԷՑ-ը. Այս անգամ՝ 5 մլն դրամով11 նոյեմբերի 2015 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 11-ի նիստում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը և «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին տուգանել է 5-ական մլն դրամով: Ռուսաստանի քաղաքացիներ Աշոտ Հակոբյանին և Աննա Գաբրիելյանին պատկանող «ՍԻՐԱՐՓԻ» փոքր հիդրոէլեկտրակայանը 2012-2015 թվականների ընթացքում պարբերաբար գերազանցվել է ՀԾԿՀ-ի կողմից սահմանված դրվածքային հզորությունը, իսկ որոշ դեպքերում այն գերազանցվել է մի քանի տասնյակ անգամ: ՀԾԿՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել ու պարզել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հաշվարկային կենտրոն» և ՀԷԿ-ը շահագործող «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» ընկերությունների միջև ստորագրվել է եռակողմ ակտ՝ վերահաշվառված էլեկտրական էներգիայի վերաբերյալ, որի համաձայն` վերահաշվարկման ենթակա էլեկտրաէներգիայի քանակությունը կազմել է 3 մլն 810 հազար 188 կՎտժ: ՀԾԿՀ իրականացրած վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգում գրանցված կայանի դրվածքային հզորության մի քանի տասնյակ անգամ գերազանցումը առևտրային հաշվառքի սարքի սխալ ցուցմունքի արդյունք է և չի համապատասխանել կայանում փաստացի արտադրված էլեկտրական էներգիայի քանակությանը, ինչի հետևանքով վճարման ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ եռակողմ ակտում էլեկտրական էներգիայի քանակության մեծությունները սխալ են գրացվել, իսկ սարքերի համար պատասխանատու են ՀԷՑ-ը և «Հաշվարկային կենտրոնը»: ՀԾԿՀ-ն նոյեմբերի 11-ին նաև որոշում է ընդունել «ՍԻՐԱՐՓԻ ԱՀ» ընկերությանը՝ կայանի առևտրային հաշվառքի սարքի սխալանքի արդյունքում հավելագրված էլեկտրաէներգիայի քանակության համար վճարված գումարը վերադարձնել ու դա հավաստող համապատասխան փաստաթուղթը մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը ներկայացնել հանձնաժողով: 2015-ի հուլիսինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 11 տարբեր որոշումով 60 մլն դրամի տուգանք է սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համար: 2015-ի ապրիլին ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ը տուգանվել էր 20 մլն դրամի չափով: Պատճառն այն էր, որ ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքագրված գումարներն ամբողջ ծավալով չի մուտքագրել իր հատուկ հաշիվներին, այլ ինչ-որ ուրիշ բանկային հաշիվների է ուղարկել: 2015-ի հունվարին ՀԷՑ-ը տուգանվել է 10 մլն դրամով: 2014-ի հուլիսին ՀԾԿՀ-ն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել է 15 մլն դրամով, ապրիլին՝ 5 մլն. դրամով, 2014-ի մայիսին ՀԵՑ-ին 20 մլն. դրամով տուգանել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |