Քրդերն ԻՊ դեմ հարձակման են անցել Իրաքի հյուսիսում` Սինջարի ուղղությամբ![]() 12 նոյեմբերի 2015 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Քրդական զինված կազմավորումները հարձակում են սկսել, նպատակ ունենալով հետ գրավել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքը, որն այժմ վերահսկում են «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման գրոհայինները: Ըստ քրդական հրամանատարության, հարձակումը սկսվել է տեղի ժամանակով 07:00-ին: Գործողությանը մասնակցում է մոտ 7,5 հազար մարտիկ` ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ռազմական ավիացիայի աջակցությամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: ԻՊ ահաբեկիչները գրավեցին Սինջարը 2014-ի օգոստոսին, որից հետո տասնայակ հազարավոր եզդիներ փախան քաղաքից: Շատերը սպանվեցին: ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության մարտին հրապարակված զեկույցում ասվում էր, որ ԻՊ գրոհայինները ցեղասպանություն են գործում եզդիների հանդեպ: Զեկույցում վկայություններ են բերված խոշտանգումների, սպանությունների, առևանգումների, բռնի դավանափոխության, զինյալների ջոկատներին երեխաների անդամագրման և սեքսուալ ստրկացման մասին: Զեկույցում ասվում է, որ իսլամիստների վերաբերմունքը եզիդների հանդեպ ընկալվում է որպես այդ հնագույն համայնքը վերացնելու ցանկություն: Սինջարը ԻՊ համար առանցքային ռազմավարական կետերից մեկն է, ինչպես Ռաքքան Սիրիայի հյուսիսում և Մոսուլն Իրաքի հյուսիսում: Քրդական ջոկատներն արդեն բազմիցս են Սինջար քաղաքն ու համանուն լեռն ազատագրելու փորձեր ձեռնարկել, սակայն նրանց դեռ չի հաջողվել դուրս մղել այնտեղից ԻՊ ահաբեկիչներին: Ավելի վաղ հայտնեի դարձավ, որ եզդի մարտիկները պատրաստվում են ազատագրել Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինջար քաղաքը «Իսլամական պետության» գրոհայիններից: Այդ մասին արաբերեն լեզվով թողարկվող Sputnik կայքին է հայտնել «Շանգալի» ջոկատներից մեկի հրամանատար Լուկման Իբրահիմը: Եզդիներն ազգային փոքրամասնություն են, որոնք հիմնականում բնակվում են Իրաքում և Եվրոպայի երկրներում: Տարբեր տվյալնելով, աշխարհում մոտ 1-2 մլն եզդի կա: Մոտ 60 հազարը բնակվում է Հայաստանում: ԻՊ գրոհայինները նրանց «անհավատ» են համարում: Սինջար քաղաքը (քրդերեն` Շանգալ) հայտնի է որպես Իրաքի եզդիների կենտրոն, որը ԻՊ գրոհայինները գրավել են 2014-ի օգոստոսին: Այդ ընթացքում զոհվեց ավելի քան 20 հազար եզդի: 400.000-ից ավելին դարձան փախստական, 5000-ից ավելի կանայք և աղջիկներ գերության մեջ են, 3600 եզդի համարվում է անհետ կորած, 10-ից ավելի եզդիական սրբավայր ոչնչացվել է։ 2014-ի օգոստոսին եզիդների Սինջար քաղաքի վրա հարձակման ժամանակ բնակիչների 75%-ը հեռացել է լեռներն ու պաշտպանվել այնտեղ մի քանի շաբաթ, դա մեծ հումանիտար աղետ է դարձել: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: Photo: AP Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |