Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Օզբիլիսով![]() 12 նոյեմբերի 2015 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքական «Բեշիկթաշը» հետաքրքրվում է Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արազ Օզբիլիսի ծառայություններով, հայտնել է Hürriyet-ը: Ըստ աղբյուերի, «սև արծիվները» մտադիր են 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի առաջարկ անել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է onedivision.ru-ն: Մի քանի օր առաջ «Մատչ ՏՎ»-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը, անդրադառնալով ձմեռային տրանսֆերտային «պատուհանին», հայտարարեց, որ Արազ Օզբիլիսը, հավանաբար, չի շարունակի խաղալ ռուսաստանյան «Սպարտակի» կազմում: «Բեշիկթաշի» սկաուտները վաղուց են հետևում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին, իսկ ինքն Օզբիլիսը դեմ չէ խաղալ Թուրքիայում, նա հենց այդ երկրում է ծնվել, գրում է onedivision.ru-ն: Արազ Օզբիլիսը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, հայկական ընտանիքում։ Տոհմը Տիգրանակերտից էր: Տոհմի ազգանունը Զբիլիզյան էր, այստեղից էլ թուրքական անվանվամբ ՝ Օզբիլիս։ 1990-ականների սկզբում ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ: 5 տարեկանից սկսել է խաղալ ֆուտբոլ և հանդես է եկել Խորնի ՀՎՎ Հոլանդիա թիմում։Դեբյուտը գոլով նշել է 2012 թվականի փետրվարի 29-ին Կանադայի ֆուտբոլի հավաքականի հետ հանդիպման ժամանակ։ Մինչդեռ ինքը Օզբիլիսն ավելի վաղ չցանկացավ շարունակել իր կարիերան թուրքական ֆուտբոլային ակումբներում: 25-ամյա ֆուտբոլիստը, ով «գնահատվում է» €3.5 միլիոն, մերժել է թուրքական «Բուրսասպոր» ֆուտբոլային ակումբի հրավերը: ««Սպարտակ»-ը ցանկանում էր վաճառել Օզբիլիսին: Սակայն Օզբիլիսը հրաժարվել է մեկնել Թուրքիա», - ասել է ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Արուստամյանը իր հաղորդման ժամանակ: Թուրքական ակումբի ղեկավարությունը տրանսֆերի պաշտոնական առաջարկ էր արել Օզբիլիսին: Ասվում էր, որ նրան պայմանագիր է առաջարկվել մինչև 2018 թ.: Ավելի վաղ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ «Սպարտակը» մի քանի առաջարկ ունի Օզբիլիսի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, և որ ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Սպարտակից» ընթացիկ «տրանսֆերային պատուհանի» ժամանակ: Հաղորդվում էր, որ իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ու նրա մեկ տարվա վարձակալության համար առաջարկել է €500.000, սակայն մոսկովյան ակումբը պահանջել էր € 1 մլն: Օզբիլիսը տեղափոխվեց «Սպարտակ» 2013-ին Կրասնոդարի «Կուբանից»: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |