Սահմանամերձ քաղաքներում գործունեությունը կարող է ազատվել հարկերից

Սահմանամերձ քաղաքներում  գործունեությունը կարող է ազատվել հարկերից

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում քննարկվել է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է արտոնությունը տարածել նաև քաղաքներում:

Այսպիսով, ինչպես նշել է հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, Բերդ և Ճամբարակ համայնքներում արտադրական գործունեություն կազմակերպողները ևս կազատվեն ԱԱՀ-ից: Բացի այդ, փոփոխություններով առաջարկվում է սուբյեկտին արտադրանքի կազմակերպման համար տրվող արտոնությունից ազատվելու հնարավորություն տալ, գրում է Panorama.am-ը:

Տարասյանն ասել է, որ սահմանամերձ գյուղական համայնքներին տրամադրվող հարկային արտոնությունների մասին օրենքից օգտվում է 450 կազմակերպություն:

«Օրենքը տարածվում է 31 համայնքի վրա: Ընդհանուր հասույթն էլ կազմում է 1,1 մլրդ դրամ: Սակայն այս պահին դեռ չենք կարող ասել, թե հարկային եկամուտների տեսակետից որքան մուտք է եղել, քանի որ ոչ բոլոր հաշվետվությունները կան, տարին ավարտվելուց հետո վերլուծությունները կարվեն», - հայտնել է նա:

Սակայն, ըստ փոխնախարարի, իրենց ոչ թե հետաքրքրում են հարկային մուտքերը, այլ ներդրումային ծրագրերը, որոնք արտոնությունների դեպքում իրականացվում են սահմանամերձ համայնքներում:

ՀՀ կառավարությունը 2015-ի հոկտեմբերի 1-ի նիստում հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016-ի պետբյուջով կհատկացվի 928 մլն դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---