Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար. ԵՄ-ն պետք է ջախջախի ներգաղթյալներին ապօրինի տեղափոխող ավազակախմբերին![]() 12 նոյեմբերի 2015 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի հետ համատեղ «պետք է ջախջախի կազմակերպված հանցավոր խմբերին, որոնք զբաղվում են ներգաղթյալների ապօրինի փոխադրումներով և փող են աշխատում մարդկանց դժբախտությունից օգտվելով»: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Թերեզա Մեյը լրագրողներին ԵՄ-Աֆրիկա երկօրյա գագաթնաժողովում, որն անցնում է Վալետայում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նոյեմբերի 4-ին հրապարակված Եվրահանձնաժողովի զեկույցի, մինչև 2016-ի ավարտը ԵՄ-ում փախստականների թվաքանակը կհասնի 3 միլիոնի: Նշվում է, որ տարեսկզբից Եվրոպա է ժամանել 700.000 մարդ: «Մենք պետք է նախապատրաստվենք նրան, որ մինչ գալիք տարվա փետրվարը ամեն օր մոտ 5 հազար մարդ է ժամանելու: Վերջին ամիսներին, ինչպես տեսնում ենք, եղանակային պայմանների վատթարացման հետ մեկտեղ ավելացել են ողբերգական դեպքերը: եթե մենք չսկսենք գործել անհապաղ, զոհերի քանակը կաճի»,-հայտարարել է ՄԱԿ գերագույն հանձնակատարի Փախստականների գծով վարչության ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը: «Այստեղ կառուցողական երկխոսություն է ծավալվել աֆրիկյան և եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև: Եվ Միացյալ Թագավորությունը, և ԵՄ-ն անում են ամեն հնարավորը, այդ հանցավոր խմբերին հզոր հարված հասնցելու համար: Այս ոլորտում մենք շահագրգռված ենք սերտորեն համագործակցել Աֆրիկայի երկրների հետ»,-ասել է նա: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը վախենում է Եվրամիության փլուզումից և սահմանային վերահսկողության վերականգնումից Եվրոպայի երկրների միջև միգրացիոն ճգնաժամի ֆոնին: Ըստ նրա, սպառնալիք կա նաև Շենգենի գոտու համար, որին անդամակցում է 26 երկիր: «Հնարավոր է, մենք ընդամենը մի քանի ամսվա ժամանակ ունենք»,-հավելել է նա: Դևիդ Քեմերոնը խոստացել է հանրաքվե անցկացնել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամության շուրջ, ինչպես նաև բանակցել Եվրամիության մյուս առաջնորդների հետ կազմակերպության բարեփոխման մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |