$128.5 մլն-ի վարկ՝ ՀՀ-ի սեյսմիկ անվտանգությանը և ոռոգման համակարգերի արդիականացմանը![]() 12 նոյեմբերի 2015 - 13:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ի նիստում հավանություն է տվել երկու վարկային ծրագրերի: Նախագծերը ներկայացրել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Առաջին նախագծով հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015-ի հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի վարկային համաձայնագիրը»՝ $88,5 միլիոնի վարկի չափով: ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատել է ՀՀ պետական հանրակրթականդպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030-ի ծրագիրը: Այն ուղղված է ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցմանը` բարելավելով 377 գերակա դպրոցի սեյսմիկ անվտանգությունը, որպեսզի նվազեցվեն դպրոցներում հնարավոր զոհերը և վնասները երկրաշարժերի ժամանակ: Կիրականացվեն ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման, երկրի շինարարական նորմերի վերանայման և թարմացման, մասնագիտական վերապատրաստման և բնակչության իրազեկման աշխատանքներ: Գերակա համարվող 377 դպրոցի ուժեղացման կամ նորի կառուցման համար, նախնական գնահատականներով, պահանջվում է $617 մլն` ընդհանուր գնահատված արժեքով: Նախարարի խոսքով՝ ծրագրի նպատակն է նպաստել դպրոցների սեյսմիկ ուժեղացմանն ու վերականգնմանը: «Ծրագրի նպատակներից է դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում, սեյսմիկ աղետի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների հզորացում», - ասել է նախարարը, մեջբերում է Tert.am-ը: Անդրադառնալով վարկի պայմաններին՝ նախարարը նկատել է, որ մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ է 5 տարին, տոկոսադրույքը կազմում է 2%: Մյուս վարկային ծրագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Համաձայն այս համաձայնագրի՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին կտրամադրի $40 միլիոնի վարկ՝ ոռոգման համակարգերիր զարգացում ծրագրի ֆինանսավորման համար. «Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ տարածքում ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ֆունկցիոնալ կարողությունների զարգացումը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը», - ասել է Խաչատրյանը: Այս վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ է 10 տարին, տոկոսադրույքը՝ 2%: Նշված ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրված համայնքներում ոռոգման ջրանցքների վերանորոգում, մեխանիկական ոռոգման փոխարինում ինքնահոսով, ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |