Մինսկի խմբին անհանգստացնում է շփման գծում ծանր զենքի կիրառման վտանգը![]() 12 նոյեմբերի 2015 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից: Այս մասին գրել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Շան ՄըքԼեոդը Twitter-ի իր միկրաբլոգում: Դեսպանը նաև հայտնել է, որ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս են հայտնում: Այս գրառումը վերահրապարակել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել է երեք կին, ևս երկու գյուղացի վիրավորվել: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |