Հալեպի հայկական թաղամասերն արդեն ջուր ունեն

Հալեպի հայկական թաղամասերն արդեն ջուր ունեն

PanARMENIAN.Net - Հալեպի հայկական շրջանների ջրամատակարարումը նոյեմբերի 11-ին վերականգնվել է: Այդ մասին տեղեկացնում է «Արևելք» լրատվականը՝ քաղաքում իր աղբյուրի վրա հղումով:

Նշվում է, որ ջրամատակարարումը կարող է կարճատև լինել: Հայկական շրջանները շարունակում են մնալ առանց էլեկտրականության:

Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Խանասերի ճանապարհը Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Հոկտեմբերից այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից:

Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---