Նոր օրենքով մշակութային արժեքները ՀՀ-ից դուրս կհանվեն համապատասխան թույլտվությամբ![]() 12 նոյեմբերի 2015 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությամբ պայմանավորված ՀՀ կառավարությունը նոյեմբերի 12-ին ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Նախկինում մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կողմից տրամադրվում էր վկայագիր: Համաձայն կառավարության՝ ընդունված որոշումը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների գործակցության արդյունավետության բարձրացմանը, քանի որ կողմերն առաջնորդվելու են մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման միասնական ցանկով և թույլատրող փաստաթղթով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |