Ահաբեկչություն Բեյրութում. 43 մարդ է զոհվել, հարյուրավոր վիրավորներ կան13 նոյեմբերի 2015 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Բեյրութի հարավային շրջանում երկու պայթյունի հետևանքով 43 մարդ է զոհվել, ևս առնվազն 239-ը վիրավորվել է։ Լիբանանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան, ասվում է ԱԳՆ ֆեյսբուքյան էջը: Պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Նրանցից մեկը, ով ողջ է մնացել, քննիչներին հայտնել է, որ հավաքագրված էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, փոխանցում են Լիբանանի անվտանգության մարմինները: Ինչպես հայտնել է Լիբանանի ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը, ահաբեկիչները շահիդների գոտիներ են կրել: Սոցցանցերում շրջանառվում է «Իսլամական պետության» անունից տարածված մի հայտարարություն, որում խմբավորումը ստանձնում է Բեյրութի ահաբեկչությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ նախնական տվյալների, 2 պայթյուն է տեղի ունեցել` մեկը շիաների մզկիթի մոտ, մյուսը` 150 մ հեռավորությամբ առևտրի կենտրոնի մոտ: Իշխանությունները փորձում են շրջափակել հարձակման թիրախ դարձած թաղամասերը: Բեյրութի այդ հատվածն ամենախիտ բնակեցվածներից է, այստեղ առավելապես շիա մահմեդականներ են ապրում: Այս թաղամասը վերահսկում են «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչները, որի գրոհայիններն ակտիվ մասնակցություն ունեն Սիրիայի հակամարտությունում նախագահ Բաշար Ասադի կողմից: Photo. Reuters Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |